Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կայուն եւ բարձրորակ ծառայություններ

Կայուն եւ բարձրորակ ծառայություններ

Ամփոփվեց Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների հնգամյա ծրագիրը: Երեկ Անի–պլազա հյուրանոցում պաշտոնապես ամփոփվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանում Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների (ԱԱՊԲԾ) հնգամյա ծրագիրը։


ԱԱՊԲ ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է 2005թ. սեպտեմբերին, առաջնային նպատակ ունենալով ավելացնել առողջության առաջնային պահպանման մշտապես առկա, կայուն եւ բարձրորակ ծառայությունների օգտագործումը եւ դրանց որակի բարելավումը։


Այդ նպատակի իրականացմանն են նպատակաուղղվել 5 բաղադրիչ՝


–ԱԱՊ բարեփոխումներ եւ բնակչության գրանցում,
–բուժօգնության որակի ապահովում,
–առողջապահության ֆինանսավորում,
–ընտանեկան բժշկության ներդրում,
–հանրային առողջության կրթում։

 

Ծրագրի աջակցությունը ՀՀ առողջապահության նախարարությանը բազմաշերտ էր՝ ազգային մակարդակում ԱԱՊ բարեփոխումների ռազմավարության եւ աշխատանքների մշակմանն ու իրականացմանը ցուցաբերված օժանդակությունից մինչեւ գյուղական համայնքներում ԱԱՊ որակի եւ առողջապահական հարցերում բնակչության իրազեկության բարելավում։


ԱԱՊԲԾ ղեկավար Ռիչարդ Յոդերը նշեց, որ շատ երկրներում Առողջության առաջնային պահպանության բարեփոխումների առանձին բաղադրիչներն են իրականանում։ Իսկ Հայաստանում բոլոր բաղադրիչները կյանքի են կոչվում միաժամանակ, ինչը խոսում է ՀՀ առողջապահության նախարարության մեծ ներուժի մասին։ Ինչպես նա, այնպես էլ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիման, ՀՀ առողջապահության փոխնախար Ալեքսանդր Ղուկասյանը եւ մյուս բանախոսները որպես 2005—2010 թվականների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ/ԱԱՊԲ ծրագրի եւ ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ձեռքբերում՝ հիշատակեցին երկրով մեկ ԱԱՊ բժշկի ընտրության եւ նրա մոտ բնակչության գրանցման ավտոմատացված համակարգի ներդրումը, դրա հիման վրա ֆինանսավորումը, բուժծառայությունների մատուցման հաշվառման ավտոմատացված եւ կատարողականի վրա հիմնված փոխհատուցման համակարգերի ներդրումը, առողջապահության կառավարման տեղեկատվական ՄԻԴԱՍ-3 ավտոմատացված համակարգի մշակումը եւ տեղակայումը, ավելի քան 300 ԱԱՊ հաստատությունում կառավարման, հաշվետվողականության եւ թափանցիկության բարելավումը, գյուղական վայրերի 175 բուժակ-մանկաբարձական կետերի եւ ամբուլատորիաների վերանորոգումը, կահավորումը եւ ապահովումը բժշկական պարագաներով ու գործիքներով, ԱԱՊ 139 համեմատաբար խոշոր հաստատություններում «ԱԱՊ ոլորտում որակի ապահովում» ծրագրի ներդրումը, առողջապահության ազգային հաշիվների մշակումը, «Ընտանեկան բժշկության միօրինականացված կրթական ծրագրի» ընդլայնումը եւ ընտանեկան բժշկություն դասավանդող կրթական հաստատությունների կարողությունների հզորացումը, առավել տարածված հիվանդությունների վերաբերյալ համառոտ կլինիկական գործելակարգերի ներդրումը Հայաստանի բոլոր ԱԱՊ հաստատություններում, գյուղական բնակավայրերի 500 բուժքույրերի կրթումը՝ ընտանեկան/համայնքային բուժքույրություն մասնագիտությամբ, առողջ ապրելակերպի տարածման նպատակով գյուղական համայնքներում 161 համայնքային առողջապահական կոմիտեների ստեղծումը եւ վերապատրաստումը, ինչպես նաեւ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնության եւ դեղերի վերաբերյալ տեղեկատվական նյութերի ապահովումը երկրի բոլոր առողջապահական հաստատություններում։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ